Ֆիլմն ընդամենը շարժվող պատկերների համակցություն չէ, այլ մի աշխարհ է, որտեղ մտնելուց հետո, դժվար թե, ուզենաս դուրս գալ։
Շատերը չգիտեն, թե ինչ բարդ աշխատանք է ֆիլմ նկարելը։ Ոչ միայն ֆիլմն է արվեստ, այլև ֆիլմ նկարելն ինքնին արվեստ է, որը ոչ բոլորին է հասու։ Ֆիլմը ոչ միայն դերասանների ու ռեժիսորների ծանր ու քրտնաջան աշխատանք է, այլ նաև՝ սցենարիստների, պրոդյուսերների, օպերատոների, մոնատաժողների․․․ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Իհարկե, ֆիլմի մեջ ամենամեծ ներդրումը ռեժիսորինն է։ Կարելի է համեմատական անցկացնել, որ եթե ֆիլմը դա աշխարհն է, դերասանները՝ մարդիկ, ապա ռեժիսորը Աստվածն է։ Ֆիլմ նկարելու պրոցեսին շատ հակիրճ կարող եք ծանոթանալ այստեղ:
Շատ կարևոր է դերասանների ընտրությունը, քանի որ եթե նույնիսկ վերցնենք անգամ փորձառու մի դերասանի, բայց նրան տանք մի դեր, որը ոչ մի կերպ չի համապատասխանում իրեն, ապա կստանանք շատ վատ արդյունք։ Օրինակ՝ չի կարելի սարսափ ժանրի դերասանին տալ դրամատիկական դեր, կամ կոմիկին տալ տրագիկ դեր։ Դրա վառ օրինակն է այն, որ Հանրային հեռուստաընկերության «Քաոս» հեռուստասերիալում հումորային դերասան Մկրտիչ Արզումանյանը ստանձնել էր շատ բարդ ու էմոցիոնալ Սմբատ Ալիմյանի դերը։ Իմ կարծիքով՝ այստեղ նա իրեն չափազանց վատ է դրսևորել, չնայած նրան, որ նա իր ժանրում լավագույններից մեկն է։
Բայց սա միշտ չէ, որ ճիշտ է։ Լինում են նաև դերասաններ, որոնք դուրս են գալիս իրենց ժանրերից և շատ հաջող ֆիլմեր են ունենում։ Կամ՝ ապագա դերասանը սովորում է կոմեդիայի բաժնում, բայց հաջողում դրամատիկ դերերում, և հակառակը: Օրինակ, որքան էլ անհավանական թվա, ֆրանսիացի հանրահայտ դերասան Պիեռ Ռիշարը կրթվել է որպես դրամատիկական դերասան, բայց կյանքում հռչակ է ստացել որպես կոմիկ:
Քիչ չեն դեպքերը, երբ կրթությամբ դերասանները դառնում են անվանի ռեժիսորներ, օրինակ՝ Սթիվեն Սփիլբերգը:
Ֆիլմերի աշխարհն այնքան մեծ է, որ դրա մասին կարելի է անվերջ խոսել: Շարունակելի...
Հեղինակ՝ Սարիբեկ ճնճղուկ