01 Oct
01Oct

Բան չունե՞ս անելու։ Է արի կինո նայենք։ Ինչ կինո՞։ Ասեմ։

1.    ‘‘To All the Boys I’ve Loved Before’’ (2018)

Էս շատ հետաքրքիր ֆիլմ ա ու եթե դու թինեյջ դրամայի սիրահար ես, ուրեմն հենց քո համար ա։ Հենց հիմա միացրա ու նայի։ Բայց չէ, սպասի մի քիչ պատմեմ իրա մասին։ 

Լինում ա, չի լինում մի աղջիկ ա լինում, որը իմ ու քո նման դպրոցական տարիքից սկսած հավանած տղաներ ա ունենում, բայց քանի որ չի համարձակվում իր զգացմունքները խոստովանի՝ թաքուն նամակներ ա գրում էդ տղաներին ու պահում տուփի մեջ։ Ու մի օր էլ՝ նամակներն անհետանում են: Հիմա երևի կհարցնես, թե ո՞ւմ ձեռքն էին ընկել էդ աղջկա նամակները։ Էդ էլ ասեմ՝ հասել էին իրենց հասցեատերերին։ Պատկերացնում ե՞ս խեղճի վիճակը։ Ավելի լավ պատկերացնելու համար մենակ մի տարբերակ կա՝ գնա ու կինոն նայի սկզբից մինչև վերջ։ Քեզ բարի դիտում)

Հա իմիջիայլոց, արդեն 2020-ի փետրվարին ֆիլմի երկրորդ մասն ա դուրս գալու, հանկարծ բաց չթողնես)

Դերերում՝ Լանա Կոնդոր, Նոա Սենտինեո, Ջանել Փերիշ, Աննա Քեթքարթ ու էլի լիքը հավես դերասաններ։

2.    “Happy Death Day 1 / 2”  (2017 / 2019)

Հիմա կասես էս ինչ տարօրինակ վերնագիր ա։ Հա, համաձայն եմ, բայց ֆիլմը նայելուց հետո կարծում եմ ամեն ինչ կհասկանաս։ Մի քանի ժանրի խառնուրդ ա ֆիլմը՝ դետեկտիվ, սարսափ(քո իմացածներից հաստատ չի) ու քոմեդի։ Դե ինչ, պատմեմ ինչի մասին ա։

Մեր հերոսուհին սովորում ա քոլեջում, ապրում ա կարելի ա ասել անհոգ կյանքով, իրան թվում ա, թե ոչ մի թշնամի չունի, բայց փաստորեն սխալ ա թվում։ Հենց իրա ծննդյան օրը հայտնվում ա ինչ-որ անհայտ մեկը, որն ուզում ա էս աղջկան սպանի։ Հա, սպանում ա, բայց ինչ-որ հրաշքով մեր հերոսուհին նորից զարթնում ա էնտեղ, որեղ որ նախորդ օրը քնել էր։ 

Օրը նույնությամբ կրկնվում ա լիքը անգամներ, ինչի ընթացքում շատ հավես դեպքեր են տեղի ունենում։ Ո՞նց, ինչի՞, կարող ա՞ ընդամենը վատ երազ էր։ Էս հարցերի պատասխանը ստանալու համար ֆիլմը նայի։ Եթե չես ալարել ու էսքանը կարդացել ես, հաստատ ֆիլմն էլ կհավանես(որ առաջինը վերջացնես, երկրորդ մասն էլ նայի)։ Բարի դիտում)

Գլխավոր դերերում՝ Ջեսսիկա Ռոթ, Իսրայել Բրյուսար, Ռուբի Մոդին։

Ֆիլմերի մասին դեռ էսքանը, եթե քեզ հետաքրքրող բան չգտար, առաջարկեմ թույն սերիալներ։ Գնացինք։

1․ “Stranger Things” (2016-….)

            Գոնե մի անգամ հաստատ լսել ես էս սերիալի մասին։ Բա ինչի՞ չես նայել, հը՞։ Այ հիմա ճիշտ ժամանակն ա։ Սերիալը էլի մի քանի ժանրերի խառնուրդ ա՝ ֆենթըզի, դրամա, սարսափ, դետեկտիվ, թրիլլեր, ինչ ասես։ ST-ը Նեթֆլիքսի բազմաթիվ որակով սերիալներից մեկն ա, ստեղծողները Դաֆեր եղբայրներն են։ Դեռևս 3 սեզոն ունի, սպասում ենք 4-րդին) 

Չէ, սերիալը մեր ժամանակների մասին չի, այլ 80-ականների։ Պատմում ա ԱՄՆ-ում գտնվող մի փոքր քաղաքի մասին, որի անունը Հոքինս ա։ Էս ոչ հայտնի, բնակիչների կարծիքով խաղաղ ու արտաքինից ոչ մի բանով աչքի չընկնող քաղաքում գտնվում ա մի գաղտնի պետական լաբորատորիա, որում գժական փորձարկումներ են անում ում ու ինչի վրա ասես։ Էս լաբորատորիայից հաջողացնում ու փախչում ա մեր հերոսներից մեկը՝ գերբնական ունակություններ ունեցող փոքր աղջիկ, փորձում ա օգնություն գտնել։ 

Հենց էդ ժամանակ էլ անհետանում ա գլխավոր հերոսներից՝ տղաներից մեկն ու սերիալը սկսում ա հետաքրքրանալ։ Շատ չմանրանամ, անպայման նայի սերիալը։ Ասեմ, որ մի շնչով նայվում ա, ու 3 սեզոնը ես նայել եմ 3 օրում։

Դերերում՝ Վայնոնա Րայդեր, Դեյվիդ Հարբոր, Ֆին Վուլֆհարդ, Միլլի Բոբբի Բրաուն, Գեյթեն Մատարացցո, Քալեբ ՄակԼաֆլին, Նոա Շնափ ու էլի լիքը հավես դեմքեր։

Եթե քո ճաշակով չէր, անցիր առաջ։

2․ “Riverdale” (2017-…)

           Եթե թինեյջ դրամայի ու դետեկտիվի սիրահար ես, ուրեմն էս սերիալը քեզ հաստատ կհետաքրքրի։ Սերիալը նկարահանված ա Արչի կոմիքսների շարքի հիման վրա՝ CW ամերիկյան հեռուստաալիքի համար։ Ներկա պահին ունի 3 սեզոն, 4-րդ սեզոնի պրեմիերան սպասվում ա հոկտեմբերի 10-ին։

 Մի քիչ պատմեմ սյուժեից։ Արչին ու իր ընկերներն ապրում են փոքր ու անվտանգ քաղաքում՝ Րիվերդեյլում։ Քաղաքի հարուստներից մեկի որդու՝ Ջեյսոն Բլոսոմի անակնկալ սպանությունից հետո ընկերների կյանքը փոխվում ա 180 աստիճանով։ Նրանք սկսում են փորփրել թվացյալ անվտանգ քաղաքի գաղտնիքները, ու էս ընթացքում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, ու սերիալը քեզ անընդհատ ինտրիգի մեջ ա պահում։ Սեզոնների շատանալու հետ մեկտեղ՝ շատանում ա նաև հետաքրքրությունը սերիալի հանդեպ ու շունչդ պահած սպասում ես, թե երբ ա նոր սերիան դուրս գալու, որ վերջապես տեսնես, թե ինչ ա լինելու։ Մի խոսքով, շատ չտանջեմ։ Միացրեք ու նայեք։

Գլխավոր դերերում՝ Քեյ Ջեյ Ապա, Լիլի Ռեյնհարթ, Քոլ Սփրոուզ, Կամիլա Մենդես։

Ու վերջապես՝

3․  “Pretty Little Liars” (2010-2017)


            Էլի թինեյջ դրամա, թրիլլեր ու լիքը առեղծվածներ։ Էլիսոնը, Սփենսերը, Արիան, Էմիլին ու Հանան մոտ ընկերուհիներ են, անհոգ ապրում են իրենց քաղաքում՝ Ռոուզվուդում ու չեն էլ պատկերացնում, թե ինչ ա կատարվելու իրենց կյանքում հաշված օրեր անց։ Էլիսոնը անակնկալ անհետանում ա ու դրանից հետո աղջիկների կյանքը վերածվում ա իսկական դժոխքի։ 

Սերիալն իմ ամենասիրելիներից ա, ունի 7 սեզոն, մեկը մեկից հետաքրքիր :D Եթե սիրում ես էս ժանրերից գոնե մեկը, ուրեմն անպայման պիտի նայես սերիալը։ Այն անընդհատ քեզ լարված ա պահում ու դու երբեք չես կարա կռահես, թե ինչ կլինի հետո։ Ստեղծողնրը շատ անսպասելի լուծումներ են տվել ամեն սերիային, ինչն էլ սերիալն ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր ու գրավիչ ա դարձրել։ Սերիալի լավ գծերից մեկն էլ էն ա, որ դու ականատես ես լինում, թե էդ 7 տարիների ընթացքում ոնց են աչքիդ առաջ փոխվում ժամանակները, ոնց ա մեծանում դերասանական կազմը ու էլի տենց լիքը հավես իրողություններ։ Հա ու սերիալը վերջացնելուց հետո չմոռանաք սփին-օֆֆների մասին, որոնք երկուսն են ու ոչ պակաս հետաքրքիր՝ “Ravenswood”-ն ու “The Perfectionists”-ը։

Գլխավոր դերերում՝ Սաշա Փիթերզ, Տրոյան Բելիսարիո, Լյուսի Հեյլ, Շեյ Միտչել, Էշլի Բենսոն, Ջանել Փերիշ․․․(Էդքանին որ գրեմ, էսօր չենք վերջացնի)։

 Հաճելի դիտում բոլորիդ։)


Եթե էսքանը կարդացիր ու քո ճաշակով ոչ մի բան չգտար, ուրեմն ես քեզ խոստանում եմ, որ հաջորդ փոստերում անպայման մի բան կլինի քո համար։ Առայժմ :)


հեղինակ՝ Սվետլանա Քոլյան

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING