30 Sep
30Sep


Դու էլի՞ պարապ նստած ես ու չգիտես ինչ անել։ Դե լավ, արի մի քիչ խոսենք, պատմեմ իմ ԱՄԵՆԱսերիալների մասին։ Որի՞ց սկսեմ։


1․ “Sherlock BBC” (2010-...)

Եթե սիրում ես դետեկտիվ ու ունես ամուր նյարդեր նոր սեզոնին տարիներով սպասելու համար, ուրեմն շնորհավորում եմ՝ էս սերիալը միանշանակ քո համար ա։ Նայածս ամենաթույն սերիալներից՝ ամենաթույն դերասանների հետ միասին։ Բենեդիկտ Քամբերբեչ, Մարտին Ֆրիման, Մարկ Գետիս․․․

 Դե անվանումից ինձ թվում ա արդեն պարզ ա ում ու ինչի մասին ա սերիալը, բայց ամեն դեպքում մի քիչ պատմեմ։ Ունի 4 սեզոն, 5-րդի մասին ոչ մի կոնկրետ տեղեկատվություն սերիալի պրոդյուսերները մեզ անխղճաբար չեն տալիս։ Ինչպես Սըր Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունները, էնպես էլ սերիալն իհարկե դետեկտիվ Շեռլոք Հոլմսի և դոկտոր Ուոթսոնի մասին ա, որոնք ապրում են նույն՝ Baker Street-ի 221B  բնակարանում ու միասին շատ հանցագործություններ են բացահայտում, սակայն մի տարբերությամբ՝ այստեղ հերոսներն ապրում են արդեն մեր ժամանակաշրջանում և դա սերիալը ավելի ուշագրավ ա դարձնում։ 

Սկսած սաունդթրեքից՝ սերիալում ինձ համար ամեն ինչ կատարյալ ա։ Ըստ իս՝ “Sherlock”-ը բոլոր ժամանակների ամենահաջողված սերիալներից ա։ Սցենարիստները ահավոր մեծ աշխատանք են կատարել ու ամենաապշեցնող լուծումներն են տվել սերիալին։ Երբեք մտքովդ չի անցնի, որ էդքան տարիներ առաջ գրված ստեղծագործությունը ժամանակակից մոտիվներով կարելի ա էկրանավորել նենց, ոնց որ “Sherlock”-ի ստեղծողներն են արել։ Ինձ թվում ա էլ էսքանից ավել չարժի խոսել, անցեք գործի :)


2․ “13 Reasons Why” (2017-...)

Էլի դրամայի ու դետեկտիվի խառնուրդ։ Սերիալը նկարահանվել ա Ջեյ Աշերի համանուն նովելի հիման վրա։ Ունի 3 սեզոն ու դեռ շարունակվելու ա։ Գլխավոր հերոսը Քլեյ Ջենսենն ա, ում դասընկերուհին՝ Հանա Բեյքերը ինքնասպան ա եղել, բայց դրանից առաջ ձայնագրել ա սկավառակներ, որոնցում պատմում ա իր ինքնասպան լինելու 13 պատճառների մասին և Քլեյը, պարզվում ա, որ հենց էդ պատճառներից մեկն ա։ Որպեսզի իմանա, թե ինչ է կատարվել Հանայի կյանքում և հասկանա՝ ինչում ա ինքը մեղավոր, Քլեյը պետք ա լսի բոլոր 7 սկավառակները, ինչը անելուց հետո նրան պարզ կդառնան նաև իր դասընկերների կարևոր ու մութ գաղտնիքները։ Սերիալը նայելիս հետդ անձեռոցիկ վերցրու, որովհետև խոստանում եմ, որ հուզառատ պահեր շատ են լինելու։ 

Առաջին սեզոնը մեզ խորությամբ ներկայացնում ա Հանայի ապրումներն ու զգացմունքները ու փորձում ա դիտողին հասցնի էն գաղափարը, որ բոլորիս շրջապատում կարող են Հանաներ լինել, որոնց ապրումների մասին մենք ընդհանրապես պատկերացում անգամ չունենք։ Պետք ա մտածել ամեն արած քայլից, ամեն ասած խոսքից առաջ, որովհետև մեր վերաբերմունքը կարող ա մի կյանք արժենալ։ 

Թվում ա թե, առաջին սեզոնը բացել ա բոլորի գաղտնիքները ու էլ բացահայտելու ոչինչ չկա, բայց արի ու տես, որ սերիալը դեռ պիտի շարունակվի ու հակառակ բոլոր մտածմունքներին՝  գնալով ավելի հետաքրքիր ա դառնում։ 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․


Հուսամ հավանեցիր փոստը, ու ինչ-որ բանով կարողացա օգտակար լինել քեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակիցդ ինձ տրամադրեցիր ու մինչև վերջ կարդացիր։ Առայժմ)


Հեղինակ՝ Սվետլանա Քոլյան

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING