Իսկ ո՞րն է քո սիրելի դրվագը։
Հարրի Փոթերի մասին պատմող գրքերը 7-ն են։ Ամենաշատը ինձ դուր է եկել 2-րդ գիրքը:
Այնտեղ Ռոուլինգը շատ լավ է ներկայացնում ամեն մի դրվագ: Ինձ թվում է, որ գրքում դեպքերը ավելի մանրամասն են նկարագրված, քան ֆիլմում:
Կփորձեմ հակիրճ ձևով նկարագրել, թե ինչ է լինում 2-րդ մասում:
Երբ սկսվեցին արձակուրդները, Հարրին կրկին իր ազգականների տանն էր, որտեղ նրա հետ շատ կոպիտ ու վատ էին վարվում:
Շուտով Հարրին վերադառնում է դպրոց:
Հելոուինին դպրոցում տարօրինակ ձայներ են լսվում։ Դա նշանակում է, որ դպրոցում կառուցված գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:
Իսկ հիմա ավելի մանրամասն կներկայացնեմ իմ ամենասիրած դրվագը:
Ինձ ամենաշատը դուր է եկել այն մասը, թե ոնց է Հարրին փախչում Դրզլիների տնից:
Այդ օրը Դրզլիների տանը կային պատվավոր հյուրեր։ Հյուրերին ճանապարհէլուց հետո ամբողջ ընտանիքով գնացին քնելու: Այդ ժամանակ Հարրին իր սենյակի պատուհանից տեսավ, թե ինչպես են Ֆրեդը, Ջորջը և Ռոնը գալիս օգնության։ Հարրին շատ ուրախացավ:
Սկզբում Ռոնը ցանկանում էր ձեռքով պոկել պատուհանի ճաղավանդակը, սակայն չստացվեց և նա պարանի մի ծայրը կապում է թռչող մեքենայից, իսկ մյուս ծայրը ճաղավանդակից և մեքենայի միջոցով պոկում ճաղավանդակը: Աղմուկից Դրզլիները արթնանում են և գնում դեպի Հարրի սենյակը։ Տեսնելով, որ Հարրին չկա, գնում են դեպի նկուղ, քանի որ Հարրիի կախարդական իրերը գտնվում էին այդտեղ: Մինչ Դրզլիները կհասնեին նկուղ, Հարրին և Ռոնը մի կերպ բացեցին նկուղի դուռը։ Հարրին արագորեն վերցրեց իր կախարդական իրերը և քիչ էր մնում, որ նրանք բռնվեին, սակայն թռչող մեքենայով արագ փախան։
Այսքանն էր իմ ամենասիրած դրվագի նկարագրությունը։
Քոմենթներում կարող ես հակիրճ նկարագրել քո ամենասիրած դրվագը, մեծ հաճույքով կկարդամ։
Հեղինակ՝ Ռաֆայել Ծատուրյան