29 Sep
29Sep

Վստահ եմ եթե կարդում ես իմ բլոգը ուրեմն սիրում ես Harry Potter-ի մասին ֆիլմաշարը, հետաքրքրված ես կախարդանքներով և մոգությամբ։

Harry Potter-ի մասին պատմող գրքերը յոթն են, որոնց հեղինակը Ջոան Ռուլինգն է: 

Գրքերից յուրաքանչյուրում պատմվում է Harry Potter-ի մեկ ուսումնական տարին:

Սկսած առաջին մասի հրատարակումից գրքերը մեծ տարածում ունեցան ամբողջ աշխարհում:



Հիմա ձեզ կներկայացնեմ Harry Potter-ի մասին մի քանի հետաքրքիր փաստ։


1) Նկատե՞լ էիք որ Հարրի Փոթերն ու հրե գավաթը ֆիլմի վերջում գրվում է Այս ֆիլմի նկարահանման ժամանակ ոչ մի դրակոն չի տուժել:

2) Ընդհանուր բոլոր ֆիլմերի նկարահանման ժամանակ Դենիել Ռեդքլիֆը(Հարրի  Փոթերը) 160-ից ավելի ակնոց է փոխել եվ 80-ից ավել կախարդական փայտիկ

Ամբոչջ ֆիլմաշարի ընթացքում պետք է եկել 250-ից ավել կենդանի 250,000-ից ավելի հագուստ եվ 600 դպրոցական համազգեստ:

3) Հարրի Փոթերի առաջին հատորը թարգմանվել է 70-ից ավել լեզուներով: 

4) Ռոուլինգը վերջին հատորի վերջին նախադասությունը ավարտել է “All was well” - “Ամեն ինչ լավ էր“ արտահայտությամբ:

5) Նկարահանման հրապարակի ամենափոքր կենդանին եղել է հազարոտնուկը, իսկ ամենամեծը եղել է հատուկ գնված գետաձին:

6) Հարրի Փոթերի ամենաանհաջող ֆիլմի շահույթը կազմել է 90մլն դոլար:

7) Ռոուլինգն ասում է որ Հեդվիգի անունը վերցրել է սրբերի գրքից:

8) Ռոուլինգն աշխարհում այն մարդն էր, ով գրքեր գրելու շնորհիվ դարձավ միլիոնատեր:

9) Նաեվ ասում են որ Մայքլ Ջեքսոնը ցանկացել է երգ ստեղծել Հարրի Փոթերի վիպաշարի հիման վրա բայց Ռոուլինքը չի թույլատրել:

10) Երբ Հարրի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը հրատարակվեց, հրատարակիչ կազմակերպությունը խնդրեց գրախանութներին չվաճառել այն , մինչեւ արձակուրդների ավարտը, որպեսզի աշակերտները դասերը կիսատ չթողնեն:

11) Իսկ դուք գիտեի՞ք, որ Հարրիի ու Ռոուլինգի ծննդյան օրերը նույնն են:

12) Էդինբուրգի եկեղեցու բակում 3 շիրմաքար կա Թոմաս Ռիդլի, Ուիլյամ ՄաքԳոնագալի ու Էլիզաբեթ Մուդի անուններով: Ասում են` Ռոուլինքն այդտեղից է վերցրել իր 3 հերոսների անունները:


Իսկ քեզ դուր եկա՞ն այս փաստերը Հարրի Փոթերի մասին։Եթե այո, ապա շարհունակիր կարդալ իմ հաջորդ փոստը Հարրիի մասին։

Քոմենթներում գրեք ձեր կարծիքը այս փոստի վերաբերյալ։


Հեղինակ՝ Ռաֆայել Ծատուրյան

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING