Ես Ռաֆայելն եմ, հետաքրքրված եմ ֆանտաստաիկա ժանրի ֆիլմերով, որոնցից մեկը հենց Հարրի Փոթերն է։
Երբ ստացա նվեր «Հարրի Փոթերը և գաղտնիքնրի սենյակը» գիրքը և երբ սկսեցի կարդալ, ինձ շատ դուր եկավ այն։Եթե կարդացել ես Հարրի Փոթերի մասին ինչ֊որ գիրք, ապա գրիր քո կարծիքը այդ գրքի մասին։
Գիրքը կարդալուց հետո սկսեցի հետաքրքրվել Հարրի Փոթերի մասին ֆիլմերով։ Իսկ դու ո՞ր ֆիլմն ես դիտել, քոմենթներում գրիր քո կարծիքը այդ ֆիլմի մասին։
Իմ կարծիքով Ռոուլինգը շատ լավ ներկայացրել է Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին։ Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը գրքում հեղինակը շատ լավ ներկայացրել է, թե ինչպես են Ֆրեդը, Ջորջը և Ռոնը օգնում Հարրի Փոթերին փախչել Դրզլիների տնից։Թե ինչպես է Ռոնը մեքենայով պոկում Հարրիի սենյակի ճաղավանդակը, թե ինչպես են ջարդում նկուղի կողպեքը, որպեսզի Հարրին վերցնի իր կախարդական փայտիկը և մնացած բոլոր իրերը Հոգվարթս գնալու համար:
Ինձ դուր է եկել այն պահը, երբ թռչող մեքենան մխրճվում է ծառի մեջ, թե ինչպես է ծառը հարվածում մեքենային:
Իմ մեջ տպավորվել է Ուիզլիների տան նկարագրությունը։
Ինձ շատ է դուր եկել նաև այն պահը, երբ Հարրին ուշանում է գնացքից և ստիպված է լինում թռչող մեքենայով գնալ Հոգվարթս։
Շատ լավ է նկարագրված նաև այն պահը երբ Հարրի Փոթերը, Ռոնը և Հերմայոնին ուշացած գնում են Հոգվարթս։ Ֆիլմում նույնպես լավ է նկարահանված այդ մասը։ Իսկ ո՞ր մասն է տպավորվել քո մեջ։
Իմ կարծիքով լավ կլիներ որ Հերմայոնին ամուսնանար Հարրիի հետ։ Ըստ քեզ լա՞վ կլիներ:
Այքանն էր իմ կարծիքը Հարրի Փոթերի մասին: Քոմենթներում կիսվիր քո կարծիքներով:
Հեղինակ՝ Ռաֆայել Ծատուրյան