29 Sep
29Sep

Թոփ 1

Avengers: End Game


2019 թվականի ամենասպասված ֆիլմը Վրիժառուներ վերջնախաղ ֆիլմն է։ Այն ռեկորդ է սահմանել։ Այն Մարվել կինոստուդիոյի Վրիժառուներ ֆիլմերի վերջին ֆիլմն է։ Լինելով Կինոման, նայելով շատ ֆիլմեր, լինելով շատ կինոթատրոններում, ես այդպիսի բան չէի տեսել. ֆիլմից հետո բոլորը կանգնեցին և ծափահարեցին։ 

Ֆիլմի թրեյլերը  youtube֊ում երկու օրում հավաքել է երկու միլիոն դիտում․ Դա ռեկորդ է։ Ֆիլմը պատկանում է ֆանտաստիկ և մարտաֆիլմ ժանրերին:

Ֆիլմը շատ հաջողված է դիտեք բոլորդ։


Թոփ 2

Fast and Furios: Hobbs and Shaw

Ֆիլմը Ֆորսաժ ֆիլմերի շարունակությունն է։ Ֆիլմի մեջ միավորվում և ստիպված միմյանց հետ աշխատում են նախկին ոստիկանն ու նախկին լրտեսը, որոնք ժամանակին թշնամիներ են եղել։ Ֆիլմի մեջ նրանք կռվում են մի գերմարդու հետ։

Ֆիլմը մարտաֆիլմ, կատակերգություն, արկածային ժանրերի է։ Դիտեք բոլորդ։


Թոփ 3

Once Upon a time in Hollywood

Երբ դուրս եկավ ֆիլմի թրեյլերը, այն արդեն շատ հայտնի էր: Բոլորն անհամբեր սպասում էին ֆիլմի պրեմիերային: Ֆիլմհ հայտնի է նրանով, որ խաղում են հանրաճանաչ դերասաններ Լեոնարդո Դի Կապրոն և Բրեդ Փիտտը: Ֆիլմի ռեժիսորը Քվենտին Տարանտինոն է: Ֆիլմի ժանրերն են դրամա և կատակերգություն: Ֆիլմը շատ հաջողված էր, բայց այն չէր, ինչին սպասում էին բոլորը:


Թոփ 4

MIB International

Ֆիլմը աչքի ընկավ իր դերասանական կազմով: ֆիլմի ժանրերն են՝ ֆանտաստիկա, մարտաֆիլմ,թրիլլեր: Ինձ դուր եկավ ֆիլմը նրանով, որ այնտեղի հրեշները ուրիշ ֆիլմերի պես սարսափելի և զզվելի չէին, այլ հետաքրքիր և ինչու չէ գեղեցիկ: Ֆիլմը չի պարունակում հուզիչ տեսարաններ, կատակերգություն և թրլլեր ժանրերի սիրահարների համար է: Հուսով եմ հետաքրքրեց:


Թոփ 5

Spider-man: Far From Home

Ֆիլմի հերոսը շատ հայտնի սարդ֊մարդն է, որին այստեղ մարմնավորում է Թոմ Հոլլանդը:

Ֆիլմը Վրիժառուներ Վերջնախաղի շարունակությունն է: Սարդ֊մարդը մեկնում է էքսկուրսիայի՝ իր դասարանի հետ, բայց միևնույնն է՝ նա հանգիստ չի ունենում և ստիպված պետք է փրկի քաղաքը նոր թշնամուց՝ Միստերիոյից:


Թոփ 6

John Wick

Սուպերմարդասպան Ջոնին սպասվում է նոր միսիա, մրա գլխի համար խոստացել են բավականին մեծ գումար, և այժմ Ուիկը պետք է փրկվի: Ֆիլմը պատկանում է թրիլլեր, մարտաֆիլմ ժանրերին: Ֆիլմը շատ հետաքրքիր է։ Դիտեք բոլորդ:


Թոփ 7

Joker

2019թ. Սպասված ֆիլմ է նաև Ջոկերը: Շատ հայտնի բացասական հերոս է նաև Ջոկերը: Վեջին անգամ Ջոկերին ցուցադրել են «Ինքնասպաների Ջոկատ» Ֆիլմում: Ջոկերը աչքի է ընկնում իր խոհրդավորությամբ: Նա նաև արտաբերում է շատ խելացի մտքեր իր ֆիլմերում: Ֆիլմում նա հանդես կգա դրական մարդ, բայց կլինի բացասական կերպար: Դիտեք բոլորդ։


Թոփ 8

It 2

Հայտնի սարսափի մեծ հերոս Փենիվայզը վերադառնում է: Մի քանի տարի առաջվա պատմութըունը կրկնվում է: Երեխաները արդեն մեծացել են: Ֆիլմի ժանրն է սարսափ: Դիտիր ֆիլմը, եթե չես վախենում, և եթե սարսափի սիրահար ես:


Թոփ 9

The Lion King

Ֆիլմը ստեղծվել է շատ հայտնի մուլտֆիլմ առյուծ արքայի մոտիվներով: Ֆիլմի հերոսը Սիմբան ով պետք է գահ բարձրանա և վրեժ լուծի հորեղբորից հոր մահվան համար: Այդ մուլտֆիլմը դիտած մարդը հաստատ նայել է ֆիլմը: Շատ ստացված է,անպայման դիտիր:


Թոփ 10

Aladdin

Մուլտֆիլմի մոտիվներով նաև ֆիլմ են նկարահանել Ալադդին անունով: Ֆիլմի ռեյտինգը բարձր է, պատկանում է դրամա և ռոմանս ժանրերին:Ալադդին մուլտֆիլմ սիրողները հաստատ նայել են ֆիլմը,ճիշը է՝ նա թոփ 10֊ն է բայց խորհուրդ եմ տալիս դիտել, քանի որ լավն է:


Այսքանն էին թոփ 10 լավագույն ֆիլմերը, որոնց պրեմիերաները արդեն եղել են։ Ես ներկայացրի ընդհանուր բոլոր ֆիլմերի մասին, բայց բոլոր ֆիլմերն էլ ունեն լավ և վատ կողմեր:


Հեղինակ՝ Ռազմիկ Ստեփանյան

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING