Կուզենամ այս փոստում խոսենք Կարիբյան ծովահենների մի քանի կերպարների մասին:
Ամենագլխավորը Ջեք Ճնճղուկն է: Նրան մարմնավորել է Ջոնի Դեփը: Նա միշտ փորձանքների մեջ ընկնող, ալկոհոլի ու կանանց նկատմամբ սեր ունեցող, պոֆիգիստ, բայց միևնույն ժամանակ բավականին խիզախ, բարի, խելացի, ճարպիկ, հնարամիտ մեկն է: Ինքս Ջեքի կերպարը շատ եմ սիրում, բացառությամբ՝ 5-րդ մասի, որտեղ Ջեքին վերածել էին թունդ ալկոհոլիկի ու թուլամորթի, ով հանուն մի շիշ ռոմի պատրաստ է զոհաբերել իր թանկագին կողմնացույցը: Հետաքրքիր է, որ Դեփին այս դերում ոգեշնչել է հանրահայտ The Rolling Stones խմբի կիթառահար Կիտ Ռիչարդսը, որը Դեփի խնդրանքով խաղացել է այդ ֆիլմում Ջեքի հոր՝ կապիտան Տիգի կերպարը:
Գլխավոր կերպարներից է Ուիլ Թյորները: Մարմնավորում է Օրլանդո Բլումը: Հասարակ դարբին է, որը թաքուն սիրում է ազնվազարմ օրիորդի: Նա միշտ ատել է ծովահեններին՝ կարծելով, որ նրանք չարիք են, բայց երբ պարզում է, որ իր հայրը` Բիլ Թյորները, եղել է շատ հայտնի ծովահեն և երրորդ մասի վերջում կիսամեռ վիճակում խոցելով Դեհվիդ Ջոնսի սիրտը, դառնում է «Թռչող հոլանդացի» նավի գերի կապիտանը: Բնավորությամբ շատ համեստ է, քաջ, հավատարիմ, բարի, ինքնազոհ և անսահման նվիրված իր սիրուն: Իր հավատարմության ու բարության համար իմ ամենասիրելի կերպաներից մեկն է:
Հաջորդը՝ Էլիզաբեթ Սուոն: Դերասանուհին Կիրա Նայթլին է: Առաջին մասում ազնվական լեդի է, որը երկրորդ և երրորդ մասերում վերածվեց բավականին հանդուգն ծովահենի: Նրա հայրը ցանկանում էր նրան ամուսնացնել ազնվական սպայի հետ, բայց Էլիզաբեթը մանկուց թաքուն սիրում է դարբին Ուիլին և ի վերջո ընտրում է նրան: Նա թե՛ որպես լեդի, թե՛ որպես ծովահեն, համարձակ, արագ կողմնորոշվող, սիրեցյալին հավատիրմ աձը, որը, սակայն, անարդար վարվեց Ջեքի հանդեպ՝ նրան միայնակ թողնելով նավի վրա սարսափելի ութոտնուկի հետ: Իր այդ արարքի համար որպես կերպար նրան չեմ հավանում, բայց դերասանուհուն պաշտում եմ՝ և՛ շատ գեղեցիկ է, և՛ շատ լավ է խաղում:
Հեկտոր Բարբոսսա: Մարմնավորում է ավստրալացի Ջեֆրի Ռաշը: Այն կերպարներից է, որը կարելի է ասել, ֆիլմի ամեն մի հատվածում հանդես է գալիս տարբեր կերպով, մեկ՝ ընկեր, մեկ՝ թշնամի, մեկ՝ համախոհ, մեկ՝ եղբայր, այսինքն՝ հաճախակի ճամբարափոխ է լինում: Բայց, միևնույնն է, նա իմ ամենասիրելի կերպաներից մեկն է, որովհետև ընկերների համար իր կյանքը զոհաբերող, խելացի, հնարամիտ է, թեև միևնույն ժամանակ նա ունակ է տականքության՝ մեկ անգամ չէ, որ նա գողանում է Ջեքի «Սև մարգարիտ» նավը, ֆիլմի առաջին մասում Ջեքին միայնակ մեկ փամփուշտով թողնում է անմարդաբնակ կղզում և այլն: Այնուամենայնիվ, 5-րդ մասում նա իրեն դրսևորում է ամենաբարձր մարդկային որակներով և իր կյանքը զոհում՝ հանուն իր ընկերների և դստեր, որին կորցրել էր, բայց գտնելուց հետո կարճ ժամանակ անց մահանում է:
Անժելիկան Ջեքի սիրած աղջիկն է 4-րդ մասում։ Մարմնավորում է Պենելոպա Կրուզը։ Նրա հայրը Սև Մորուքն է, որը բավականին հայտնի է իր դաժանությամբ։ Հետաքրքական է, որ Սև Մորուքի կերպարն իրական է, այդպիսի մարդ ապրել է 17-18-րդ դարերում։ Անժելիկայի բնավորությունը բավականին բարդ է, ֆիլմի որոշ հատվածներում նա ցույց է տալիս, թե սիրում է Ջեքին, որոշ հատվածներում՝ ընդամենն օգտագործում է նրան։ Ես Անժելիկայի կերպարին համակրում եմ, այն շատ հետաքրքիր է, իսկ Կրուզի խաղը հատուկ հմայք է հաղորդում նրան։
Ֆիլմաշարքի կերպարներից շատերը հաճախ են փոխում իրենց ճամբարը՝ թշնամուց վերածվելով ընկերոջ և հակառակը։
Սրանք էին հիմնական գլխավոր կերպարները։ Ֆիլմաշարքում կան շատ այլ հերոսներ՝ թե՛ դրական, թե՛ բացասական, որոնց կծանոթանաք՝ դիտելով Կարիբյան ծովահենները։
Հեղինակ՝ Սարիբեկ ճնճղուկ