29 Sep
29Sep

Իմ կարծիքով մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ DC֊ի և Marvel֊ի Ֆաներ։ Սակայն ես կարծում եմ, որ Marvel֊ը ավելի լավ է ներկայացրել իր հերոսներին, քան DC֊ին։ DC֊ի հերոսները լինում են կամ ուժեղ՝ չունենալով թույլ կողմեր, կամ թույլ չունենալով ուժեղ կողմեր։ Ինձ դուր չի գալիս DC֊ի մեջ այն, որ հերոսները միշտ հաղթում են ու որ զոհված հերոսները վերադառնում են։ Օրինակ «Justice League» ֆիլմում վեռադառնում է մահացած Սուպերմենը և նրանք հեշտությամբ հաղթում են թշնամուն։ Իսկ Marvel֊ի Վռիժառուները ֆիլմերից 

յուրանքանչյուրում զոհվում է հերոս, թեկուզ երկրորդական բայց հերոս, որի մահը ազդում է դիտողի վրա։ Marvel֊ը հերոսներին ներկայացնում է ավելի կոնկրետ, թե՛ որպես մարդ, թե՛ որպես սուպերհերոս։ Օրինակ Տոռը ՝ նա ամենաուժեղ վրիժառուն էր, վրիժառու, ով կարող էր հեշտությամբ հաղթել բոլորին,բայց Marvel֊ը նրա համար վատ ճակատագիր էր որոշել։ Նա կորցրեց իր հատուկ զենքը՝մուրճը, եղբորը, հորը, մորը, քաղաքը, մոտ ընկերոջը, ժողովրդին, անգամ աչքը և գեղեցիկ մազերը ՝ այսինքն ամեն ինչ։ Բայց նա չհանձնվեց և առաջ շարժվեց։ Նա գտավ նոր ընկերներ, նրանցից մեկը նրան տվեց աչք, ճիշտ է՝ ծիծաղելի է հնչում, բայց դե։ Նա ստեղծեց նոր զենք և նորից ձախողվեց։ Իսկ ինչ կլիներ, եթե չկորցներ ամեն ինչ կամ վերջիվերջո հաղթեր։ Նա կլիներ իդեալ  և այլևս հետաքրքիր չէր լինի նայել նրա մասին։ Իսկ երբ իդեալ չէ, դիտողը ցանկանում է նայել, և իմանալ նրա ճակատագիրը։ Բայց միևնույն է՝ նա իդեալ է ինձ համար։


Իսկ հիմա ավելի կոնկրետ՝ Մարվելի Վրիժառուները ֆիլմի մասին ։ 2008 թվականին դուրս եկավ Վրիժառուների առաջին հերոսի սոլո ֆիլմը: Այդ հերոսը Տոնի Ստառկն է՝ միլիարդատեր և խելացի մարդ, որը կորցնում է իր սիրտը և սրտի փոխարեն իր վրա կրում հատուկ սարք: Ստեղծելով երկաթե հագուստ՝ դառնում է Վրիժառուները խմբի հերոս: Լինելով էգոիստ և ինքնասիրահարված՝ նա դառնում է մարդ, ով պատրաստ է իրեն զոհաբերել, որպեսզի փրկի ուրիշներին:

Ստիվ Ռոջերս ` ինձ համար Վրիժառուները խմբի հրամանատար: Նա տարիներ առաջ իրեն զոհաբերեց և սառած մնաց 70 տարի իսկ հետո դարձավ առաջին վրիժառուն:

Կայծակի աստված, ամենաուժեղ վրիժառու, Ասգարդի արքայազն, Օդինի որդի Տոռը, նույնպես վրիժառու է: Նա շատ ծանր կյանք է ունեցել բայց չի հանձնվել և այժմ կանգուն է։

Կլինտը (Բազեի աչք) Վրիժառուների ամենադիպուկ և չվրիպող հերոսն է: Նա կռվում է նետ ու աղեղով, ունի ընտանիք և հիմնականում լինում է իր ընտանիքի հետ: Նա միակ հերոսն է, ով ապրում է անհոգ:

Հալկը՝ Բրյուս Բերները  խմբի ամենաւժեղը՝ Տոռից հետո, մարդ, ով կատաղելով դառնում է գերմարդ:

Նատաշա Ռոմանով (Սև այրի) մարդ, ում ընտանիքը դարձան Վրիժառուները: Միակ մարդը վրիժառուների մեջ, ով չունի ֆանտաստիկ ուժ և սեփական զենք:

Նրանք են վրիժառուների խմբի հիմնական հերոսները:

«Վրիժառուները» ֆիլմում նրանք կռվում են Տոռի խորթ եղբոր` Լոկիի դեմ:

«Վրիժառուները: Ալտրոնի դարաշրջան»  ֆիլմում նրանք կռվում են Ալտրոնի դեմ:

«Վրիժառուները: Անվերջության պատերազմ» ֆիլմում վրիժառուները կռվում են Տանոսի դեմ, որը հաղթեց նրանց:

«Վրիժաուները: Վերջնախաղ» ֆիլմում նրանք վերջնականապես վրեժ լուծեցին Տանոսից և հաղթեցին նրան:


Իսկ հիմա  կնեկայացնեմ ՄԱՐՎԵԼԻ Վրիժառուների մասին բոլոր ֆիլմերը` 


2008 The Incredible Hulk

2008 Iron Man

2010 Iron Man 2

2011 Thor

2011 Captain America: The First Avenger

2012 Avengers 

2013 Thor: The Dark World

2013 Iron Man 3

2014 Captain America: The Winter Soldier

2014 The Guardians of The Galaxy

2015 Ant-Man

2015 Avengers: Age of Ultron

2016 Captain America: Civil War

2016 Doctor Strange

2017 Guardians of the Galaxy: Vol 2

2017 Thor: Ragnarok

2017 Spider-Man: Homecoming

2018 Black Panther

2018 Avengers: Infinity War

2019 Ant-Man and The Wasp

2019 Avengers: End Game

2019 Spider-Man: Far From Home


Ահա այսքանն են ՄԱՐՎԵԼԻ Վրիժառուները ֆիլմի հերոսների մասին ֆիլմերը, որոնք հաստատ կշարունակվեն:

                                                                                         




Վրիժառուների ֆիլմերը կապված են մեկը մյուսի հետ։ Եթե չես դիտել այս ֆիլմերից թեկուզ մեկը, ապա մյուսները չես հասկանա։

Վրիժառունեերի մասին ֆիլմերի հետաքրքրությունն այն է, որ միշտ վերջում տիտրտրից հետո լինում է տեսարան, որը նշանակում է շարունակելի։ Իսկ Վրիժառուները վերջնախաղ ֆիլմի վերջում չեղավ, ինչը նշանակում էր ԱՎԱՐՏ։






Հեղինակ՝Ռազմիկ Ստեփանյան

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING