29 Sep
29Sep

Ջոն Ուիկը ինձ համար շատ հաջողված հերոս է։ Երևի թե միակ մարդասպան հերոսը, ով սիրվել է բոլորի կողմից։  Ջոնը թե՛ ֆիլում, թե՛ իրական կյանքում ծանր կյանք ունեցած մարդ է։ Ֆիլմում նա եղել է մարդասպան, ինչ֊որ հայտնի Մաֆիայի անդամ ՝ Баба Яга մականունով։ Անհայտ պատճառներով նա հեռանում է մաֆիայից։ Ջոնը կորցրել էր իր կնոջը և նրա մահվանից մի քանի օր հետո իր նախկին մաֆիայի հրամանատարի տղան և ընկերները հարձակվում են Ջոնի վրա, գողանում նրա մեքենան, սպանում կնոջ նվիրած շանը՝ նրա վերջին հուշը և ծեծում Ջոնին։, իսկ Ուիկը վրեժ է լուծում նրանցից։

Ջոն Ուիկը դրական կերպարով բացասական կերպար է։ Նա ունի երեք սոլո ֆիլմ, այքան հայտնի է, որ Fortnite-ում նա հայտնի  և թանկարժեք սկին է։

Ջոն Ուիկին մարմնավորեել է Հայտնի դերասան Կիանու Րիվզը։ Ես արդեն ասել էի, որ նա ունեցել է ծանր կյանք։ Նրա հայրը լքել է նրան, կորցրել է մոտ ընկերոջը և կնոջը, երեխան ծնվել է մահացած, քույրը հիվանդացել արյան քաղցկեղով։ Նա իր «Մատրիցա» ֆիլմի շահույթի 70%֊ը նվիրաբերել է մանկատներին։ Ունի մի քանի միլիոն դոլար, բայց չունի շքեղ առանձնատուն և թանկարժեք մեքենաներ, օգտվում է մետրոից և փակվելով իր մեջ՝ խուսափում է նոր հարաբերություններից։ 

Ջոն Ուիկ նոր ֆիլմ չի սպասվում. երրորդը վերջինն էր։



Ջոն Ուիկը առանձնանում է մյուս հերոսներից նրանով, որ նա շատ հանգիստ է, չի օգտագործում ինչ֊որ հատուկ հագուստներ։

Նա շատ դաժան է, չի խղճում ոչ ոքի, միշտ վերացնում է նրանց, ովքեր կանգնում են իր ճանապարհին և վրեժ է լուծում իրեն ցավ պատճառողներից։

Նրա մասին ամենահայտնի փաստն այն է, որ նա մի անգամ սպանել է մի քանի հոգու՝ ընդամենը մեկ մատիտով։

Այսքանը Ջոնի մասին։ Հուսով եմ հավանեցիր նրան, և քո մոտ հետաքրքրություն առաջացավ դիտել Ջոն Ուիկ ֆիլմը։


Հեղինակ՝Ռազմիկ Ստեփանյան

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING