01 Oct
01Oct

Եկեք մի քիչ շեղվենք ֆիլմերի թեմայից ու այսօր խոսենք հին ու բարի դիսնեյյան մուլտֆիլմերից։ Առաջարկեմ մուլտֆիլմեր, որոնք անպայման արժե նայել՝ որ հասակում էլ որ լինեք։


1․ “The Hunchback of Notre Dame 1 / 2” (1996 / 2002)

Մուլտֆիլմը ստեղծված ա Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոտ տաճարը» ստեղծագործության հիման վրա(իհարկե որոշ անխուսափելի փոփոխություններով)։ 

Շա՜տ բարի ու հուզիչ մյուզիքլ-մուլտ ա, որը պատմում ա սիրո մի զարմանալի պատմություն։ Դժբախտ, տգեղ ու կուզիկ Կվազիմոդոն, որը չունի ընկերներ ու հարազատներ, միայնակ ապրում ա Փարիզի Աստվածամոր տաճարի զանգակատանը։ Վերջապես մի օր Կվազիմոդոն որոշում ա լքել զանգակատունը ու մասնակցել ամենամյա փառատոնին, որին ամեն տարի հետևում էր տաճարի վերևից։ Փառատոնի ժամանակ հանդիպում ա հրապարակում պարող գեղեցկուհի գնչու Էսմերալդային ու սիրահարվում։ Չնայած նրան, որ տղայի սերն անպատասխան էր, միևնույն ա՝ Կվազիմոդոն ամեն ինչ անում էր, որ փրկի աղջկան էն մարդկանցից, ովքեր նրա մահն էին ուզում։ 

Մուլտֆիլմն էնքա՜ն բարի ա նկարված։ Իմ կարծիքով “Disney”-ի ամենահաջողված գործերից մեկն ա, որ մինչև այսօր հետաքրքրությամբ նայում են, թե՛ մեծերը ու թե՛ փոքրերը։ Մուլտը փորձում ա նայողին փոխանցի էն գաղափարը, որ մարդկանց տեսքը շատ հաճախ խաբուսիկ ա, որ անգամ ամենատգեղ արտաքին ունեցողի մեջ էլ ապրում ա բարի հոգի ու արտաքին գեղեցկությունը ոչինչ ա, եթե մարդու ներքին աշխարհը գեղեցիկ չի։ 

Ինքս փոստը գրելուց առաջ որոշեցի, որ ևս մի անգամ պետք ա նայեմ մուլտը ու հետո նոր գրեմ դրա մասին։ Նայեցի ու չփոշմանեցի։ Եթե առիթ լինի, էլի ու էլի կնայեմ, քեզ էլ եմ նույնը խորհուրդ տալիս, անպայման նայիր։ 

Հ․Գ․- Չմոռանամ ասել, որ ունի նաև երկրորդ մաս, որը պատմում ա Կվազիմոդոյի ու իր հին ու նոր ընկերների արկածների մասին։ 


Անցնենք երկրորդ մուլտֆիլմին։


2․ “Zootopia” (2016)

Էլի շատ բարի, հավես ու ուրախ մուլտֆիլմ։ Պուճուրիկ նապո Ջուդին ծնվել ա փոքրիկ մի գյուղակում՝ ֆերմերների ընտանիքում, բայց իր ապագան տեսնում ա մե՜ծ քաղաքում։ Զուտոպիան հենց նրա երազած հնարավորությունների քաղաքն ա, որտեղ կողք կողքի ապրում են ամենատարբեր կենդանիներ։ Ջուդին, իհարկե գնում ա իր երազանքի հետևից, ընդունվում ա ոստիկանական ակադեմիա, որտեղ նրան թերահավատորեն են մոտենում, լուրջ արաջադրանքներ չեն վստահում՝ մտածելով, որ շատ փխրուն ա իր ընտրած մասնագիտության համար, իսկ Ջուդին դրանից ավելի ա ոգևորվում ու փորձում ա բոլորին ապացուցել, որ ինքն ավելին ա կարող անել, քան բոլորը կարծում են։ Քաղաքում սկսված հանցագործությունները առիթ են դառնում, որպեսզի Ջուդին բացահայտի իրեն։ Մի խոսքով շատ հետաքրքիր պատմություն ա պատմում մուլտը ու օգտակար գաղափարներ ա փորձում փոխանցել դիտողին։ Մուլտֆիլմը սովորեցնում ա, որ պետք ա միշտ փորձել կոտրել կարծրատիպերը, պետք ա միշտ փորձել դուրս գալ էն կաղապարներից, որի մեջ քեզ դնում են հասարակությունն ու իրենց կարծիքները։ Ոնց որ ասում են՝ “When someone says you can't do it, do it twice and take pictures”. 

Մի հետաքրքիր բան էլ պատմեմ մուլտի հետ կապված։ 

Սուպերաստղ այծիկին օրիգինալ մուլտում հնչյունավորել ա հայտնի երգչուհի Շակիրան։ Իսկ գիտե՞ք, թե ինչի հենց այծ։ Ասեմ։ Ավելի փոքր տարիքում Շակիրան երգում էր իրենց դպրոցի երգչախմբում, բայց ստիպված ա լինում թողնել երգչախումբն իր ձայնի պատճառով, քանի որ երաժշտության ուսուցչուհին նրան ասել էր, թե նա կաղկանձում է «այծի նման»։

Եվս մի ապացույց, որ շրջապատի մարդիկ շատ հաճախ չեն հավատում ձեր ուժերին, չեն ուզում, որ հաջողությունների հասնեք, բայց պետք ա ամուր լինեք ու ամեն կերպ փորձեք հասնել ձեր երազանքերին։ Շակիրան հենց դրա վառ օրինակն ա՝ այսօր ամենաճանաչված երգչուհիներից մեկը, իսկ ո՞ւր ա իրա երգչաժշտության ուսուցչուհին։ Ճիշտ ա։ Ոչ մեկ իռա մասին չգիտի։ Էնպես որ մի հուսահատվեք ու միշտ առաջ քայլեք։ Հենց էս գաղափարն ա թաքնված վառ գույներով ներկված ու ուրախ մուլտֆիլմի նկարների հետևում։ Անպայման նայեք ու ոգեշնչվեք :)


Եկեք լիամետրաժ մուլտֆիլմերից անցնենք մուլտսերիալներին։ Շատ չեմ խոսի, ուղղակի որպես փոքրիկ բոնուս կառաջարկեմ ընդամենը մի մուլտ՝ իմ ամենասիրածը <3 


       1. “Gravity Falls” (2012-2016)


Մուլտսերիալի հերոսները զույգ քույր ու եղբայր Մեյբլն ու Դիպերն են, որոնք ամառն անցկացնում են իրենց մեծ հորեղբայր Ստենի մոտ՝ Գրավիտի Ֆոլզ փոքրիկ քաղաքում։ Գրավիտի Ֆոլզը լի ա զարմանալի գաղտնիքներով ու հրաշքներով։ Այնտեղ տեղի են ունենում շատ անբացատրելի  անոմալ երևույթներ, ապրում են գերբնական արարածներ(է՛լ 9-ոտանի կով, է՛լ միաեղջյուր, է՛լ ջրահարս, է՛լ հսկաներ)։ Մեր հերոսները ամեն սերիայում նոր բացահայտումներ են անում քաղաքի, քաղաքն իշխող միստիկ ուժերի, քաղաքում ապրող մարդկանց, շատ ու շատ այլ երևույթների մասին։ Մի խոսքով շատ հավես մուլտ ա արկածային, միստիկական ու քոմեդի ժանրերը սիրողների համար։ Ունի երկու սեզոն, մեկը մեկից հետաքրքիր։ Էդ երկու սեզոնի ընթացքում էնքան ես կապվում հերոսների հետ, որ չես ուզում մուլտը վերջանաա։ Նենց որ խորհուրդ եմ տալիս անխղճաբար չդնել ու 40 սերիան վրա-վրա նայել, թե չէ հետո փոշմանելու եք =D 


Դե ինչ, էսօր էլ էսքանը։ Գնա մի քիչ էլ մուլտիկ նայի, մանկությունդ հիշի, թե չէ սաղ օրը հեռախոսի մեջ ես)


Հեղինակ՝ Սվետլանա Քոլյան

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING